Արմինֆո.«Նոյեմբերի 15-ի երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր խցում ծեծի է ենթարկվել «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Հայրապետյանի խոսքով, կասկածներ կան, որ Սաֆարյանին ծեծի ենթարկած խցակիցները գործել է պատժիչ հիմնարկի ղեկավարների պատվերով, և դա առաջին դեպքը չէ, երբ դատապարտյալները նման պատվերներ են կատարում: Հայրապետյանը նշել է նաև, որ այդ տեղեկությունները նա ստացել է բանտից, որում գտնվում է իր պաշտպանյալը: «Տվյալ պահին իմ գործընկեր Տիգրան Եգորյանը պատրաստվում է այցելել Գևորգին, և հետո անպայման կհայտնի նրա ինքնազգացողության մասին»,- ասել է Հայրապետյանը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի ծառայության ղեկավարից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել: Վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը հայտարարել է, որ այս առնչությամբ կտարածվի հայտարարություն:
Նշենք, որ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել էր 2016 թ. հունվարի 1-ին՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով: Սաֆարյանը փորձել է տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում, ինչին խանգարել են ոստիկանության աշխատակիցները: Սաֆարյանը ձերբակալվել է և 2017 թվականին դատապարտվել 2 տարի ազատազրկման:
Ավելի վաղ նրա նկատմամբ բռնության դեպքեր են արձանագրվել ինչպես պատժիչ հիմնարկում, այնպես էլ՝ դատարանի դահլիճում:-