Արմինֆո.Կարեն Կարապետյանը չի խոսոտովանում՝ մտադի՞ր է արդյոք վարչապետի պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը 2018 թ. գարնանը, երբ կլրանան Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, և հանրապետությունն ամբողջովին անցում կկատարի կառավարման խորհրդարանակնա կարգի:
Խորհրդարանի ամբիոնից նա կրկին հայտարարել է, որ ապագա վարչապետի թեկնածույունը կորոշի Հանրապետական կուսակցությունը: Պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե մտադիր է արդյոք նա իր թեկնածությունն առաջադրել, եթե ՀՀԿ-ն իրեն ընտրի, Կարապետյանը նշել է. «Թույլ տվեք ինձ առայժմ չխոսել իմ քայլերի մասին»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին զայրացրել են նախագահ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին հանրապետականների հայտարարությունները: «Որքանով գիտեմ, Սերժ Սարգսյանը հասարակ մահկանացու է, և խորհրդարանը դեռ չի ընդունել նրան Աստված հռչակելու մասին օրինագիծ: Ինչ է ստացվում Սերժ Սարգսյանի անփոխարինելության մասին ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարություններից. եթե հանկարծ, Աստված չանի, նրա հետ ինչ-որ բան պատահի, մեր ժողովուրդը դատապարտված է կործանմա՞ն»,- հարցրել է Փաշինյանը: