Արմինֆո. Պաշտոնական Թեհրանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի Իսրայել այցին:
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին, ԱՊԱ-ին մեկնաբանելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Իսրայել այցը, ասել է, որ ոչ բոլոր այցելություններն են վկայում մերձեցման մասին. «Իրանի և Հայաստանի հարաբերությունները լավ մակարդակի վրա են, և Հայաստանը հարևան երկրներից մեկն է, որի հետ ամենաքիչ խնդիրներն ունենք: Մենք չենք միջամտում երկրների ներքին գործերին, բայց իմանալով, թե ինչ է սիոնիստական ռեժիմը, ուզում ենք ասել, որ որ այդ ռեժիմը փորձում է խախտել տարածաշրջանում կայունությունը: Խորհուրդ ենք տալիս հայերին՝ ավելի ուշադիր լինել կովկասյան տարածաշրջանում իրենց գործողություններին: Ընդհանուր առմամբ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է ուշադրություն դարձնեն այդ հարցին»:
Նշենք, որ անցած շաբաթ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրավերով աշխատանքային այցով գտնվել է Թել Ավիվում: Այցի շրջանակներում նա բանակցություններ է ունեցել Իսրայելի ղեկավարության հետ: