Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման օրակարգում լինել:
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, այդ մասին Ռուսաստան մեկնելուց առաջ լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նոյեմբերի 13-ին Սոչիում տեղի կունենա Էրդողան-Պուտին հանդիպումը: Բանակցությունների հիմնական թեման Սիրիայում ընթացիկ իրավիճակը կլինի, նախատեսվում է նաև տարածաշրջանային և էներգետիկ հարցերի քննարկում: