Արմինֆո.Ռուսական «Էրեբունի՚ օդային ռազմակայանի կործանիչների և բանակային ավիացիայի օդաչուները 15 տոկոսով բարձրացրել են մարտական պատրաստության ինտենսիվությունը` 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՌԴ հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության պետ Վադիմ Աստաֆևը, «Միգ-29՚ կործանիչների և «Մի-8ՄՏ՚, «Մի-24Պ՚ ուղղաթիռների օդաչուների ուսումնական թռիչքների 50 տոկոսն անցկացվել է գիշերային ժամերին` բարձրլեռնային տեղանքի տարբեր օդերևութաբանական պայմաններում:
«Փոխգործակցություն և որոնում – 2017՚ միջազգային զորավարժությունների և թռիչքային մարտավարական զորավարժությունների ընթացքում օդաչուները մշակել են հետախուզական և դեսանտային ստորաբաժանումների անծանոթ լեռնային տեղանք նետումը, ինքնաթիռի վարման տարբեր բարդության հմտություններ: