Արմինֆո. Բելառուսի և Կիպրոսի հետ առաջիկա խաղերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրավիրել է 24 հայ ֆուտբոլիստների:
Նոյեմբերիկ 9-ին Պետրոսյանի սաներն ընկերական հանդիպում են անցկացնելու Բելառուսի թիմի հետ, նոյեմբերի 13-ին` Կիպրոսի ազգային հավաքականի հետ: Երկու խաղերն էլ տեղի կունենան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական՚ մարզադաշտում: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 6-ին սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Մարզումներին մասնակցում են
դարպասապահներ Արսեն Բեգլարյանը` «Ալաշկերտ», Գոռ Մանուկյանը` «Փյունիկ», Արման Մելիքսեթյանը` «Արարատ», պաշտպաններ Վարազդատ Հարոյանը` «Ուրալ» (Ռուսաստան), Գաել Անդոնյանը` «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա), Գագիկ Դաղբաշյանը` «Ալաշկերտ», Արտակ Եդիգարյանը` «Ալաշկերտ», Հայկ Իշխանյանը` «Գանձասար-Կապան», Արտյոմ Միքայելյանը` «Շիրակ», Հովհաննես Համբարձումյանը` «Վարդար՚, կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթիդ՚, Կամո Հովհաննիսյանը` «Տորպեդո-Բելազ՚, Արաս Օզբիլիսը` «Բեշիքթաշ» (Թուրքիա), Էդգար Մալաքյանը` «Ստալ» (Ուկրաինա), Արտակ Գրիգորյանը` «Ալաշկերտ», Արտյոմ Սիմոնյանը` «Ալաշկերտ», Էրիկ Վարդանյանը` «Փյունիկ», Ռումյան Հովսեփյանը` «Բանանց», Մարկոս Պիզզելլին` «Ալ Շաբաբ՚ (Սաուդյան Արաբիա), Գեղամ Ղադիմյանը` «Վոսկլա՚ (Ուկրաինա), հարձակվողներ Տիգրան Բարսեղյանը` «Վարդար՚, Ռուսլան Կորյանը` «ՍԿԱ Խաբարովսկ՚ (Ռուսաստան), Սարգիս Ադամյանը` «Յան Ռեգենսբուրգ՚: «Շիրակի» պաշտպան Ռոբերտ Դարբինյանը չի միանա հավաքականին` վնասվածքի պատճառով: