Արմինֆո. Յուրաքանչյուր ոք պարտավոր է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է, որ Լոնդոնի LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Դենիս Սամմուտը:
«Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: 2016-ի ապրիլյան իրադարձություններից ակնհայտ դարձավ, որ հակամարտություններն ունեն շատ լուրջ հետևանքներ: Մարդիկ պետք է հասկանան մեկ բան`պատերազմը, որը կարող է տեղի ունենալ 2017-ին, չի լինի նույնը, ինչ 1989-ին: Երկու կողմերի զենքն էլ ունի մեծ կործանիչ ուժ: Խաղաղ կարգավորումն առաջին հերթին համապատասխանում է մարդկանց կարիքներին, որոնք անմիջականորեն տուժել են հակամարտությունից: Այս առումով փախստականները և բռնի տեղահանվածները պետք է վերադառնան իրենց տները: Մենք պետք է փորձենք դա անել: Կան մի շարք գաղափարներ և առաջարկություններ, կապված հակամարտության կարգավորման հետ: Մեր դերը, որխես քաղաքացիական հասարակության դերի, դա ներդրում է հաջող բանակցությունների պայմանների ստեղծմանը», - ասել է փորձագետը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Ըստ Սամմուտի, վստահությունը վերականգնելու միջոցները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մաս են կազմում և պետք է ընդունվեն միմյանց հետ համատեղ խնդիրներ ունեցող պետությունների կամ խմբերի միջև: «Այդ միջոցները ձեռնարկվել են նաև Սառը պատերազմի ժամանակահատվածում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Խորհրդային Միության միջև, հարաբերությունները հստակեցնելու համար: Դա չի նշանակում, որ մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում և ամենօրյա կորուստների մասին շփման գծում: Ահա թե ինչու ենք խոսում - վստահության ամրապնդման միջոցների մասին: Այդ հարցը քննարկվում է, որպեսզի պայմաններ ստեղծվեն բանակցությունների համար` նախագահական և նախարարական մակարդակով: Յուրաքանչյուրը յուրովի կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը», - եզրափակել է Սամութը: