Արմինֆո.Ռուսաստանցի տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին տիեզերքից ջերմ ողջույն է հղել Երևանին: «Երևանը նման չէ մյուս մայրաքաղաքներին. Մարդիկ այստեղ ոչ մի տեղ չեն շտապում, քաղաքը շարժվում է իր համաչափ տեմպով: Իսկ Կասկադը` Երևանի խորհրդանիշներից մեկը, հայտնի է քաղաքի սահմաններից շատ հեռու: Ի դեպ, օգտվելով առիթից, տիեզերական ողջույն եմ հղում Հայաստանում Ռուսաստանի դեսպանության բարեկամներին՚, - գրել է Ռյազանսկին «Ֆեյսբուքի՚ իր էջում:
Հավելենք, որ Հայաստանը «Ռոսկոսմոսի՚ աջակցությամբ մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ տարբեր տիեզերական ծրագրերի իրագործմանը: Դրան պետք է նպաստի «Ռոսկոսմոսի՚ հետ համագործակցության երկարաժամկետ ծրագիրը (մինչև 2020թ.), որը նախատեսում է կապի արբանյակի արձակում, Բյուրականի աստղադիտարանի արդիականացում, երկրի տարածքում ԳԼՕՆԱՍՍ կայանների տեղակայում և առաջին հայ տիեզերագնացի նախապատրաստում: