Արմինֆո. Հայաստանում սկսվել է զինված ուժերի ձմեռային զորակոչի կազմակերպման և անցկացման նախապատրաստումը: Այդ մասին որոշում է կայացվել նախօրեին կառավարության նիստում:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ասելով, ձմեռային զորակոչը կիրականացվի 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի հունվարը ներառյալ: Նախարարի հավաստմամբ, պաշտպանական գերատեսչությունն ամեն ինչ կանի, որպեսզի զորակոչիկները կարողանան օգտվել «Ես եմ՚ ծրագրից, սակայն դա տեղի կունենա այն դպքում, եթե խորհրդարանը հասցնի ընդունել համապատասխան օրենսդրական ակտերը: Այդ դեպքում հայրենակիցները կարող են ըստ ցանկության ծառայել առաջնագծում: Նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ ամեն ինչ արվում է ձմեռային զորակոչի արդյունավետ անցկացման համար: