Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նոյեմբերի 16-ին հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Դրանից մի քանի օր առաջ Մոսկվայում հանդիպում կանցկացվի Հայաստանի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ: Առաջարկ է հնչել եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Առայժմ հստակ հայտնի է, որ Մոսկվայում հանդիպելու եմ համանախագահների հետ»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոնտենեգրոյի արտգործնախարար Սրջան Դարմանովիչի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարության մեջ հայտնել են երկու երկրների արտգործնախարարների հետ աշխատանքային հանդիպում անցկացնելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը շարունակելու նպատակով: