Արմինֆո. Մոսկվան մոտ ժամանակներս Երևան կմատակարարի զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակներում. 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական համաձայնեցումների ավարտից հետո: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մինչև տարեվերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ պայմանագիրը: Առաջիկա օրերին մենք սպասում ենք նոր մատակարարումներ, և մինչև տարեվերջ կփակենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը: Մենք արդեն Երևանում ստորագրել ենք նոր պայմանագիր, այն պետք է անցնի Ռուսաստանի և Հայաստանի բոլոր ատյաններով, այնուհետև՝ վավերացման ընթացակարգ, իսկ արդեն դրանից հետո մենք կսկսենք աշխատանքը ռուսական կողմից համապատասխան արտադրողների հետ` այդ ծրագրի իրականացման համար: Դա, ցավոք, այդքան արագ չի ստացվում»,- հավելել է Հայաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 12-ի նիստում հավանության արժանացած միջկառավարական համաձայնագրի նախագծի համաձայն,
Ռուսաստանը 100 մլն նոր արտահանման վարկ կտրամադրի Հայաստանին՝ ժամանակակից զինատեսակներ գնելու նպատակով: Համաձայնագրի համաձայն, վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով, որից առաջին հինգ տարին՝ արտոնյալ, տարեկան 3 տոկոսադրույքով: Ըստ որում, Հայաստանի համաֆինանսավորման բաժինը կկազմի ծրագրի ընդհանուր արժեքի 10-ը: Վարկային համաձայնագրի հիման վրա՝ Հայաստանի պաշտպանության նախարարության և «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին համաձայնագրեր սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումների կարգի, ժամկետների շուրջ: Վարկի հիմնական գումարի մարումը նախատեսվում է սկսել 2023 թ. մայիսի 15-ից և ավարտել 2037 թ. մայիսի 15-ին:
Մոսկվան արդեն Հայաստանին տրամադրել է 200 մլն վարկ՝ 10 տարի ժամկետով: Երևանն այդ միջոցներով ձեռք է բերում 9Կ58 «Սմերչե համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ), Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկե ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ), Մ113Մ «Կոնկուրսե հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մե համալիր, «Տիգրե զրահամեքենաներ, տանկային Վ-84 շարժիչ, հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ), 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում, ՌՊԳ-26 «Ագլենե հակատանկային ռեակտիվ նռնականետ, ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան, ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶե մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶե մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ): Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է նաև «Իսկանդեր» հրթիռային համալիր: 2018-2020 թթ. միջինժամկետ ծախսերի ծրագրի համաձայն՝ Հայաստանը նախատեսում է մինչև 2020 թ-ը տարեկան շուրջ 60 մլն դոլարով ավելացնել ռազմական ոլորտին հատկացվող ծախսերը: Երևանի նպատակը ռազմական ծախսերի մակարդակի բարձրացումն է` ՀՆԱ 4 տոկոսով: Այժմ Հայաստանի ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ շուրջ 3,6 տոկոսը` շուրջ 450 մլն դոլար: