Արմինֆո. Հոկտեմբերի 28-ին Երևանում մեկնարկել է բարձր դասարանների աշակերտների համար Ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադայի ընտրական փուլը: Այն ընթանում ատոմային ճյուղի համար երիտասարդ կադրերի ատրաստման ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության շրջանակներում: Ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադան, որը կտևի երկու օր, ընթանում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ: Օլիմպիադայի հաղթողներն արտոնություններ կստանան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հենակետային բուհեր, մասնավորապես՝ «ՄԻՖԻ» ազգային հետազոտական միջուկային համալսարան ընդունվելիս:
Դիմելով օլիմպիադիայի երիտասարդ մասնակիցներին՝ «Ռուսատոմ-միջազգային ցանց» ընկերության ներկայացուցիչ Դարյա Օզերովան նշել է, որ «Ռոսատոմ» կորպորացիան հանդես է եկել այսօրվա օլիմպիադայի նախաձեռնությամբ: Եվ թեև «Ռոսատոմը» ատոմային ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկն է՝ կրթական ծրագրերի իրականացմանը հատուկ ուշադրություն է դարձվում: «Կհարցենք ինչո՞ւ: Բանն այն է, որ ատոմային էներգետիկան ամենաբարձրտեխնոլոգիական ոլորտներից մեկն է, իսկ «Ռոսատոմ»-ն իրավամբ համարվում է գիտելիքների կորպորացիա: «Գիտելիքն ուժ է»՝ մեզ համար գործելու, նոր տեխնոլոգիաների մշակման, նորարարական լուծումներ ստեղծելու, առաջատար փորձի զարգացման ու ներդրման կոչ է: Ինչո՞ւ է դա այդքան կարևոր: Քանի որ ամենևին հեշտ չէ առաջատար լինել աշխարհում և հաղթող դուրս գալ համաշխարհային շուկայում մրցակցային պայքարում: Դա հնարավոր է՝ նոր տեխնոլոգիաների մշտական մշակման և ներդրման շնորհիվ: Այսօր «Ռոսատոմ»-ը ավելի քան 250 հազար մարդ է միավորում: Նրանց կեսից ավելին բարձրագույն կրթությամբ մարդիկ են, ավելի քան 30% -ը՝ մինչև 35 տարեկան երիտասարդ մասնագետներ: Եվ մենք ատոմային ոլորտի ապագայի մասին մտածում ենք արդեն այսօր, և ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև՝ գործընկեր երկրներում: Այսօր Հայաստանում գործում է ատոմակայան, որն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 40%-ը: «Ռոսատոմ»-ն իրականացնում է շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծ: Բացի այդ, մենք համագործակցում ենք բուհերի հետ, կազմակերպում դասախոսություններ, հանդիպումներ ու սեմինարներ, որոնց ժամանակ քննարկվում են ամենաակտուալ թեմաները: Ամեն տարի Հայաստանից ուսանողներ են ընդունվում Ռուսաստանի լավագույն տեխնիկական բուհեր: Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, և հաջողություններ եմ մաղթում ձեզ»,- նշել է պետական կորպորացիայի ներկայացուցիչը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավար Արտեմ Պետրոսյանը, հաջողություններ մաղթելով հայ երեխաներին, համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանում ստացած գիտելիքները հետագայում պահանջված կլինեն Հայաստանում: «Ատոմային էներգետիկան այլընտրանք չունի, քանի որ ապահովում է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը»,- ընդգծել է նա:
ՄԻՖԻ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս Ելենա Խանգուլյանն ԱրմԻնֆ-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ օլիմպիադային մասնակցում են Հայաստանի դպրոցների բարձր դասարանների աշակերտները: Առաջին փուլի արդյուքնները կամփոփվեն ընթացիկ տարվա վերջին: Ինչպես սպասվում է, օլիմպիադիայի մասնակիցների շուրջ 45%-ը կմասնակցի երկրորդ փուկին, որը տեղի կունենա մոտավորապես 2018 թ. փետրվար-մարտին: Օլիմպիադային մասնակցելու համար դպրոցականները պետք է գրանցվեն https://org.mephi.ru/ կայքում և ստանան անձնական աշխատասենյակ` մասնակցի վերաբերյալ կարևոր տեղեկատվության նշումով (հեռախոսահամար, e-mail, անձնագրային տվյալներ, կրթական հաստատություն և այլն): Մասնակցի անձնական աշխատասենյակից տպագրված քարտը կծառայի որպես օլիմպիադային մասնակցելու թույլտվություն: Ընտրական փուլի արդյունքում մասնակիցների շուրջ 45% իրավունք կնվաճի մասնակցելու եզրափակիչ փուլին, որը հաղթողներն արտոնություններ կստանան Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հենակետային բուհեր ընդունվելիս:
«Ռոսատոմ» պետական կոպրորացիան միավորում է ավելի քան 350 ձեռարկություն և գիտական հաստատություն, այդ թվում` Ռուսաստանի ատոմային ճյուղի բոլոր քաղաքացիական ընկերությունները, գիտահետազոտական կենտրոններն ու աշխարհում միակ ատոմային նավատորմը: «Ռոսատոմն» առաջատար դիրք է զբաղեցնում միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում և իրականացնում է Ռուսաստանում 8 էներգաբլոկերի և արտասահմանում 34 էներգաբլոկերի շինարարությունը: «Ռոսատոմը» Հայաստանի գործընկերն է Մեծամորի ԱԷԿ արդիականացման նախագծում և կայանն ապահովում է միջուկային վառելիքով: