Արմինֆո. ԵԽ նախարարաների կոմիտեն պաշտոնապես Ադրբեջանին իրազեկել է, որ մտադիր իրավական գործընթաց սկսել` քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի գործով ՄԻԵԴ որոշման կատարումն ապահովելու նպատակով: ԵԽՆԿ-ն Ադրբեջանին մինչև նոյեմբերի 29-ը ժամանակ է տվել ՄԻԵԴ որոշումը կատարելու համար, հակառակ դեպքում` դեկտեմբերի 5-ին հարցը կքննարկվի Նախարարների կոմիտեում:
ԵԽՆԿ հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ ընդդիմադիր գործիչ Մամեդովի ձերբակալության և տևական կալանքի ժամանակ թույլ են տրվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտումներ: ՄԻԵԴ-ն ընգդծել է, որ ընդդիմադիր գործչի հետապնդման և ձերբակալության իրական նպատակը նրան լռեցնելն էր և պատժելը` Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատության համար:
Իլգար Մամեդովը ձերբակալվել է 2013 թվականին Իսմաիլլի քաղաքում հուզումների առնչությամբ` զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեղադրանքով և դատապարտվել է 7 տարի ազատազրկման: 2014 թվականին ՄԻԵԴ-ը որոշել է, որ Իլգար Մամեդովի ձերբակալությունն ու կալանքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ դրույթնրի խախտում է, և պահանջել է նրան ազատ արձակել: