Արմինֆո. Հայկական կողմը երբեք չի խախտել իր պարտավարությունները և պայմանավորվածությունները, այդ թվում նաև այն, որոնք ձեռք են բերվում նաև փակ քննարկումների արդյունքում: Այս մասին հոկտեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո, հայտարարել է ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, որ Հայաստանը խախտել է լռություն պահպանելու մասին պայմանավորվածությունները, կապված բանակցությունների արդյունքների հետ: «Պայմանավորվածություններն ավանդաբար խախտում է Ադրբեջանը», - ասել է նա:
Ըստ փոխնախարարի, Բաքուն ավանդաբար խախտում է պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումների ընթացքում: «Հայտարարվել է, որ լարվածությունը շփման գծում պետք է նվազի, բայց իրականում տեսնում ենք հակառակ պատկերը: Դա արդեն դարձել է օրինաչափություն», - նշել է նա:
Ինչպես նշել է փոխնախարարը, Ադրբեջանի ղեկավարության քայլերը ցույց են տալիս, որ իրենց ջանքերն ուղղված են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների հավասարեցմանը: «Այսպիսով, այս տեսանկյունից, մենք տեսնում ենք, շատ սովորական պատկեր: Ցավոք, խնդիրը կայանում է նրանում, որ Բաքուն իրենց անհեռատես քայլերով իրեն գցեց փակուղի, և այսօր, և այն քաոսային գործողությունները, որոնք նր ակողմից ձեռնարկվում են, ըստ էության, միակ ելքն է ստեղծված իրավիճակից», - ասել է Քոչարյանը: Ըստ փոխնախարարի, Ադրբեջանը վրդովված է հայտարարությունից, որում ասվում է մի պարզ ճշմարտություն` Ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում ենթադրում է, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում: «Դրա շուրջ Բաքվում լաց ու կոծ են բարձրացրել: Սակայն, կասկածի տակ դնելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Ադրբեջանը ձևացնում է, որ ինքը չի հիշում, որ իրենք էլ են անկախություն ձեռք բերել նույն հիմքով, համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության: Այսպիսով, Բաքուն կասկածի տակ է դնում նաև իր անկախությունը», - բացատրել է նա:
Փոխնախարարը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ հակամարտության կողմ, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին: «Հայկական կողմը երբեք չի խուսափել բանակցություններից, բայց եթե թշնամին պնդում է «Արա իմ ուզածով կամ պատերազմը» դիրքորոշումը, ապա նրան չի կարելի զիջել», - ասել է Քոչարյանը:
ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ հետաքննական մեխանիզմների ներդրումը Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: «Ըստ Ադրբեջանի միջազգային պարտավորությունների, որոնց ներքո Բաքուն ստորագրել է դեռ 1995 թվականին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հտ եռակողմ համաձայնագրերի շրջանակներում, կապված հրադադարի ռեժիմի պահպանման հետ, մասնավորապես, հետաքննական մեխանիզմների ներդրման միջոցով: Այնուամենայնիվ, ոչ մի պայմանավորվածություն Ադրբեջանը չի հարգում», - ընդգծել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, Մինսկի խմբի միջնորդները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նախագահները պայմանավորվեցին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման և շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, միջնորդներն իրենց հանձնառությունը հայտնեցին շարունակել ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ աշխատել, խաղաղ կարգավորման նպատակով: Որպես հաջորդ քայլ միջնորդն անվանել է երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային հանդիպումների կազմակերպումը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ժնև կատարած այցի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո, հանդիպել էր Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սարգսյանն իր ելույթի ընթացքում խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպման արդյունքների մասին: «Մի քանի րոպե առաջ ավարտվեց Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը, հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ, այսպես ասած, ոչ մի պայմանավորվածություն չկա: Բայց պայմանավորվեցինք միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, որպեսզի առաջնագծում չլինեն զոհեր: Պետք է ասեմ, որ Ադրբեջանի նախագահը և ես խորապես հետաքրքրված ենք այս հարցում: Տա Աստված, որպեսզի միշտ այդպես մտածի: Նա նույնպես լավ է հասկանում է խնդրի բարդությունը, իհարկե, ես նույնպես, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինի: Բայց մեկ այլ հարցում ուզում եմ, որ վստահ լինեք, որ մեզ համար չկա լուծում, որն ինչ - որ կերպ կարող է խարխլել Ղարաբաղի անվտանգությանը: Մեզ համար միակ լուծումն այն է, որպեսզի Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում: Երբեք և ոչ մի հայ ղեկավար չի կարող կայացնել նման որոշում և այն իրականացնել, հետևաբար, մենք կանենք ամեն ինչ, զուգահեռաբար զարգացնելով Հայաստանև և տնտեսապես ամրապմդելով մեր երկիրը», - եզրափակել էր Սարգսյանը:
Սարգսյանի այս հայտարարությունը Բաքվում ոչ միանշանակ արձագանք առաջացրեց, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաները Սարգսյանին մեղադրեցին բանակցությունների բովանդակության չբացահայտման վերաբերյալ համատեղ պայմանավորվածություն խախտելու մեջ: