Արմինֆո. Հոկտեմբերի 24-ին Պալերմո աշխատանքային այցի շրջանակում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում նախագահող Ավստրիայի պատվիրակության ղեկավար, ԱԳՆ գլխավոր քարտուղար Միքայել Լինհարտի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքնեի գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրի հետ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանն անդրադարձ է արվել ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։
Զրուցակիցները քննարկել են նոյեմբերին Երևանում կայանալիք «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հանցանքների կանխարգելում ու հակազդեցություն» խորագրով ԵԱՀԿ համաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցեր։ Օրակարգում էին նաև դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ նախարարական համաժողովին առնչվող հարցեր։