Արմինֆո. CNN հեռուստաընկերության հեռուստաշոուներից մեկի վարող Էնթոնի Բուրդենը կընդգրկվի Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակում՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նշենք, որ ադրբեջանական «սև ցուցակում» արդեն մի քանի հարյուր անձ է ներառվել՝ միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, աշխարհի տարբեր երկրների քաղաքական գործիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:
Ամերիկացի հայտնի հեռուստավարող և շեֆ-խոհարար, գրող Էնթոնի Բուրդենն իր նկարահանող խմբի հետ միասին այցելել էր Հայաստան՝ «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հեռուստաշոուի նկարահանման նպատակով: Նա այցելել է նաև Լեռնային Ղարաբաղ, որտեղ կարողացել է ծանոթանալ տեղական խոհանոցին: Հայաստանից և Արցախից լուսանկարները Էնթոնի Բուրդենը հրապարակել է Instagram-ի իր էջում: