Արմինֆո. Ազգային ժողովը մերժել է մեծ օրակարգում «Ելք՚ ընդդիմադիր խմբակցության նախաձեռնած օրենսդրական նախաձեռնության ներառումը, որը պատգամավորներին իրավունք է ընձեռում այցելելու կալանավորված և ձերբակալված անձանց: Ներկայացնելով «Կալանավորվածների և ձերբակալվածների պահման մասին՚ օրենքում ուղղումների նախագիծը` խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ներկայում պատգամավորների հետ տեսակցությունները սահմանափակված են` եթե նման որոշում է կայացրել քննիչը, ինչն արմատապես ճիշտ չէ: «Մենք գալիս ենք ոչ թե տեսակցության, այլ, պարզապես, ստուգելու, թե ինչ վիճակում է կալանավորը: Եթադրենք` ստացվել է տագնապի ահազանգ. կինը զանգահարում է և ահազանգում, որ ամուսնուն խոշտանգում են: Չէ որ մենք պետք է ստուգենք, թե արդյոք դա այդպես է: Իսկ մեզ արդեն թույլ չեն տալիս: Հենց ինձ օրերս թույլ չեն տվել մուտք գործել «Արմավիր«՚ ՔԿՀ: Ընդ որում, ոչ թե խցեր, այլ` շենք՚, - նշել է Փաինյանը: