Արմինֆո.«Ռոսատոմի» հովանու ներքո Երեւանում կընթանա ճյուղային ֆիզիկամաթեմատիկական օլիմպիադա` դպրոցականների համար:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 28-29-ը Հայաստանի մայրաքաղաքում կկայանա ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադայի ընտրական փուլը դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար: Այն ընթանում է ատոմային ճյուղի համար երիտասարդ կադրերի պատրաստման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության շրջանակում: Ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադային կարող են մասնակցել 7-11-րդ դասանների աշակերտները: Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի հիմքի վրա անցկացվելիք միջոցռաման նպատակը շնորհալի, խելացի և նպատակասլաց երեխաների բացահայտումն է, որոնք հետագայում կարող են աշխատել ատոմային ոլորտում` ի բարօրություն երկու երկրների: Օլիմպիադային մասնակցելու համար դպրոցականները պետք է գրանցվեն https://org.mephi.ru/ կայքում և ստանան անձնական աշխատասենյակ` մասնակցի վերաբերյալ կարևոր տեղեկատվության նշումով (հեռախոսահամար, e-mail, անձնագրային տվյալներ, կրթական հաստատություն և այլն): Մասնակցի անձնական աշխատասենյակից տպագրված քարտը կծառայի որպես օլիմպիադային մասնակցելու թույտվություն: Ընտրական փուլի արդյունքում մասնակիցների շուրջ 45% իրավունք կնվաճի մասնակցելու եզրափակիչ փուլին, որը կընթանա 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին:
Օլիմպիադայում հաղթողներն արտոնություններ կստանան Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հենակետային բուհեր ընդունվելիս: Օլիմպիադային նախապատրաստվելու համար նյութերը հասանելի են https://mephi.ru/schoolkids/olimpiads/rosatom/Pobediteli/podgotovka.php կայքում:
«Ռոսատոմ» պետական կոպրորացիան միավորում է ավելի քան 350 ձեռարկություն և գիտական հաստատություն, այդ թվում` Ռուսաստանի ատոմային ճյուղի բոլոր քաղաքացիական ընկերությունները, գիտահետազոտական կենտրոններն ու աշխարհում միակ ատոմային նավատորմը: «Ռոսատոմն» առաջատար դիրք է զբաղեցնում միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում և իրականացնում է Ռուսաստանում 8 էներգաբլոկերի և արտասահմանում 34 էներգաբլոկերի շինարարությունը: «Ռոսատոմը» Հայաստանի գործընկերն է Մեծամորի ԱԷԿ արդիականացման նախագծում և կայանն ապահովում է միջուկային վառելիքով: