Արմինֆո.Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևը հայտարարել է, որ ուսումնասիրվում է ամերիկացի շոումեն Էնթոնի Բուրդենի Լեռնային Ղարաբաղ ուղևորության հարցը, և հետաքննության արդյունքում կկայացվի համապատասխան որոշում, հաղորդել է ԱՊԱ-ն:
Հայտնի ամերիկացի հեռստահաղորդավար, ավագ-խոհարար, գրող Էնթոնի Բուրդենը Հայաստան էր ժամանել իր նկարահանող խմբի հետ` CNN-ի համար «Անծանոթ տարածություններ» հեռուստատեսային շոու նկարահանելու նպատակով և այցելել էր նաև Արցախ: Նա Instagram-ի իր էջում զետեղել էր Հայաստանի և Արցախի լուսանկարներ:
Էնթոնի Բուրդենը փառքի է արժանացել իր «Սննդի մասին. խիստ գաղտնի» գրքի շնորհիվ, որն ԱՄՆ-ում, դարձել է բեսթսելլեր: Նրա «Անծանոթ տարածություններ» շոուն Էմմի հինգ արձանիկ է շահել, 2013 թվին արժանացել է «Պիդեբի» մրցանակի: Բուրդենը շրջում է աշխարհով մեկ` բացահայտելով քիչ հայտնի վայրեր, ուսումնասիրում է տարբեր երկրների մշակույթն ու խոհանոցը: