Արմինֆո.ՌԴ Պետդումայի ՌԼԴԿ խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում չունի:
«Երբ մենք ասում ենք Ադրբեջան և Հայաստան, մենք պետք է հասկանանք, որ նրանք ունեն տարածք, որտեղ ոչինչ հնարավոր չէ լուծել: Չկա այդպիսի լուծում: Երկու երկրներն էլ կարծում են, թե Ղարաբաղն իրենց տարածքն է: Մենք Ադրբեջանին լավ ենք վերաբվում, դե, բայց, ամենագլխավորն ինչն է, դա ԽՍՀՄ ապօրինի մասնատում է: Եղել է մեկ երկիր: Ռուսական կայսրություն: Այն ապօրինաբար փակել են, ստեղծել են ԽՍՀՄ: Հետո ապօրինաբար լուծարել են ԽՍՀՄ: Պետությունը չի կարելի լուծարել, դա անհնար է: Բայց դա արել են: Այդ պատճառով ամենուրեք պետք է լինի իրավական միջավայր: Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանում կմնա երկար տարիներ: Երուսաղեմի խնդիրները կարելի՞ է լուծել: Ոչ: Հրեաները կարծում են, որ դա իրենց քաղաքն է, մայրաքաղաքը, իսկ արաբները համարում են իրենցը: Նույնն է Ղարաբաղի պարագայում», - եզրափակել է ՌԼԴԿ ղեկավարը` «Ինտեգրման գործընթացները փոփոխվող աշխարհում» քննարկման ժամանակ, հաղորդել են ԶԼՄ-ները: