Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 17:07
Մարիաննա Մկրտչյան

Շարմազանովը կոչ է արել Մամեդյարովին ի ցույց չդնել սեփական նախնադարյան մտածողությունը

Շարմազանովը կոչ է արել Մամեդյարովին ի ցույց չդնել սեփական նախնադարյան մտածողությունը

Արմինֆո. ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին կոչ է արել ի ցույց չդնել սեփական նախնադարյան մտածողությունը:

 

Մեկնաբանելով Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ նախագահն անպատասխանատու կեպով դուրս է եկել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարության շրջանակներից, մասնավորապես, ասել է. «Անպատասխանատու եւ անհեթեթ հայտարարություններով հայտնի է Մամեդյարովի երկրի նախագահը եւ ինքը՝ Մամեդյարովը: Այնպես որ, կարիք չկա եւս մեկ անգամ ի ցույց դնել սեփական նախնադարյան մտածողությունը, եթե, իհարկե, այն առկա է»:

 

Նշենք, որ Մամեդյարովը լեհ պաշտոնակից Վիտոլդ Վաշիկովսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել էր, որ Հայաստանի նախագահն «անպատասխանատու կեպով դուրս է եկել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարության շրջանակներից»: Ըստ որում, նա ավելացրել էր, որ նախագահները հանդիպմանը երկար քննարկել են հակամարտության կարգավորման հարցը: Հիշեցնենք, որ Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- հանդիպման ժամանակ ասել էր նախագահ Սարգսյանը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
6126

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի