Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 16:18
Անի Մշեցյան

Բակո Սահակյանը Բրյուսելում ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման արարողությանը

Բակո Սահակյանը Բրյուսելում ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման արարողությանը

Արմինֆո.Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Բրյուսել քաղաքում այցելել է Ֆլամանդական խորհրդարան, հանդիպել պատգամավորների հետ եւ ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը:

 

Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ձեւավորել այս խումբը, նշելով, որ այն՝ որպես  Ֆլանդրիայի ու Արցախի միջեւ անկեղծ բարեկամության խորհրդանիշ, հավաստում է երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունն ու նվիրվածությունը համընդհանուր արժեքներին:

 

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ներկայիս Բելգիայի տարածքում Ֆլանդրիան հայկական սփյուռքի ամենահին օջախն է, որտեղ հայ համայնքը դարեր շարունակ յուրօրինակ կամուրջ է հանդիսանում արեւմուտքի ու արեւելքի, պատմական հայրենիքի եւ գեղեցիկ այս երկրի միջեւ, հավելելով, որ հարաբերությունների նման հարուստ պատմությունը, բնական է, պետք է իր դրական ազդեցությունն ունենա ներկա ժամանակահատվածի վրա:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5072

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի