Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2017 17:48
Մարիաննա Մկրտչյան

Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություն

Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություն

Արմինֆո. ՊԲ 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ Արցախի Հանրապետության զինված ուժերի վարչության ու կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, զորավարժության ընթացքում հաշվի են առնվելու ինչպես տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրադրությունից բխող հավանական զարգացումները, այնպես էլ մարտավարական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանները:

   

Զորավարժությունը նպատակ է հետապնդում բարձրացնել ուսուցանվող հրամկազմի գիտելիքներն ու գործնական կարողությունները, զորամասերի հրամանատարների և շտաբների պատրաստության ու փոխգործակցության մակարդակը, վերջիններիս ունակությունները պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5082

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի