Արմինֆո.ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին համոզված է, որ Հայաստանում էլեկտրոնային կառավարման ծրագրի լիակատար ներդրումը կնպաստի երկրում կոռուպցիայի կրճատմանը:
«Այդ ամենը թույլ կտա աջակցել կոռուպցիայի կրճատմանը և չարաշահումների կասեցման տեսանկյունից օգտակար է ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում: Այդ ծրագիրը նպատակաուղղված է ապագային: Հայաստանում ներդրվում է տեխնոլոգիաների վերջին խոսքը, ինչը նրան թույլ կտա ոչ միայն հաղթահարել արգելքները, այլև նրան կդարձնի առաջատար այլ երկրների շծրջանում՚, - ասել է Սվիտալսկին ծրագրի շնորհանդեսի հարթակներում: Այդ համատեքստում նա նշել է, որ նախագծի իրագործման համար ԵՄ մտադիր է ներդնել շուրջ 20 մլն եվրո: