Արմինֆո.Ռուս սահմանապահները կանխել են Իրանից Հայաստան թմրանյութի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, «Ագարակ» անցակետում Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի սահմանապահ ջոկատը՝ ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցների հետ պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցների սահմանային ստուգման ընթացքում Իրանի քաղաքացուն պատկանող բեռնատարում պոլիէթիլենե փաթեթ են հայտնաբերել բուսական ծագմամբ մուգ շագանակագույն նյութով՝ մոտ 2 գրամ: «Հայտնաբերված նյութը /օփիումի հումք/, սահմանված կարգով փոխանցվել է ոստիկանության Մեղրիի բաժնի ներկայացուցիչներին»,- հայտնել են Սահմանապահ վարչությունում: Չարագործները ձերբակալված են՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
2016-2017 թվականներին Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները, որոնք պահպանում են սահմանի հայ-իրանական հատվածը, հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ հայտնաբերել եւ կանխել են Հայաստանի տարածք ավելի քան 5,5 կգ քաշով
թմրանյութերի ներմուծումը: