Արմինֆո. «Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանում սկսվել է առավել անհեթեթ և իրականության հետ ոչ մի կապ չունեցող հայտարարությունների մրցավազքը»,- ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեիդովի այսօրվա հայտարարությունը, որ Հայաստանը փորձում է տապալել ղարաբաղյան բանակցությունները:
Փոխխոսնակը նշել է, որ հայկական կողմը միշտ հանդես է եկել հարցի խաղաղ կարգավորման օգտին և երբեք չի ձգտել է հասնել դրան ռազմական ճանապարհով: «Հանդիպման ընթացքում, Հայաստանը չի առաջադրել որևէ նախապայման: Բայց, դա չի նշանակում, որ Ադրբեջանը չպետք է պահպանի այն պայմանները, որոնք առաջ քաշվել եռակողմ ձևաչափով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից», - ասել է Շարմազանովը, նկատի ունենալով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները` հակամարտության գոտում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Փոխնախագահը նաև նշել է, որ այս հայտարարությունը ևս ադրբեջանական կողմի հերթական, լկտի և կեղծ հայտարարություններից մեկն է:
Նշենք, որ մեկնաբանելով ժնևյան հանդիպման արդյունքները, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, մասնավորապես, հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմը վերջին ժամանակներս հրաժարվում է որևէ համատեղ քննարկումներից: Մեղադրելով հայկական կողմին բանակցությունները շարունակելու համար նախապայմաններ առաջադրելու մեջ, Սեիդովը, մասնավորապես, ասել էր. «Առանց որևէ նախապայմանների և դրույթների հանդիպման անցկացումը վկայում է, որ Ադրբեջանի դիրքորոշումն այսօր հստակ է, միանշանակ և ուժեղ, և այն այդպես են գնահատում ինչպես միջնորդները, այնպես էլ Հայաստանի ղեկավարությունը, և եթե նրանք պնդում են լուծել հակամարտությունը բանակցությունների միջոցով, ապա դրանք պետք է ընթանան բացառապես Ադրբեջանի պայմաններով», -. - ասել է նա: Ըստ պատգամավորի, ներկայումս Բաքվի մեծագույն ձեռքբերումն այն է, որ Ադրբեջանի հաջողվել է, այնուամենայնիվ, համոզել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ինչպես նաև Հայաստանի ղեկավարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղված բանակցությունները հնարավոր են միայն որևէ նախապայմաններից կողմերի փոխադարձ հրաժարվելու պայմաններում: