Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: Այդ մասին ասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ:
«Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գագաթաժողով անցկացրեցին այսօր Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամադյարովը նույնպես մասնակցեցին հանդիպմանը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո (Իգոր Պոպով (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ)): ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ևս մասնակցեց գագաթնաժողովին: Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում:
Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ: Նրանք պատրաստակամ են մնում աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ,- ասված է հայտարարության մեջ:
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը հաջորդել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:
Արմինֆո. Պաշտոնական Ստեփանակերտը հատուկ կարևորություն է տալիս Ժնևում մեկնարկած Ալիև-Սարգսյան հանդիպմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Արմինֆո.Ալիևի և Սարգսյանի ժնևյան հանդիպումը հատկանշական է միայն դրան հայկական կողմի համաձայնությամբ՝ հակառակ Ադրբեջանի և Արցախի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման հարցում որևէ առաջընթացի բացակայությանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
Արմինֆո.Ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ժնևում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ուղղակի պարտադրել են: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել
Արմինֆո. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: