Արմինֆո. Հաջորդ շաբաթ Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այդ մասին հաղորդել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հավելելով, որ հանդիպումը կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ: Ավելի վաղ Մինսկի միջնորդները հաղորդել էին, որ երկու պետությունների ղեկավարները պատրաստ են վերսկսել բանակցությունները:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը հայտարարել էր բանակցությունների անհնարինության մասին` քանի դեռ չեն իրագործվել սահմանային միջադեպերի հետաքննությանը և լարվածության նվազեցմանը նպատակաուղղված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: