Արմինֆո. Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միությունը` ՈՒԵՖԱ-ն, միմյանցից հեռացրել է Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականներին, որոնք Ազգերի լիգայի չորրորդ դիվիզիոնի վիճակահանության ժամանակ միևնույն խմբում չեն հայտնվի:
Ինչպես հաղորդել է ՈՒԵՖԱ մամուլի ծառայությունը, համանման որոշում է կայացվել Ռուսաստանի և Ուկրաինայի առնչությամբ, ում հավաքականները նույնպես հանդես չեն Ազգերի լիգայի երկրորդ դիվիզիոնի միևնույն խմբում:
Եվրոպական գոտում 2018 թվականի ԱԱ խմբային փուլի ընտրախաղերի արդյունքում ՈՒԵՖԱ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը չորրորդ «D՚ դիվիզիոնում կխաղա 40-50-րդ տեղերն զբաղեցրած հավաքականների հետ: Խոսքը վերաբերում է Ադրբեջանին, Մակեդոնիային, Վրաստանին, Բելառուսին, Ֆարերյան կղզիներին, Լիտվիային, Լյուքսեմբուրգին, Ղազախստանին, Մոլդովային, Լիխտենշտեյնին, Մալթային, Կոսովոյին, Անդորային, Սան Մարինոյին և Ջիբրալթարին:
«Բ՚ դիվիզիոնում են 13-24-րդ հորիզոնականներում գտնվող հավաքականները` Ավստրիան, Ուելսը, Ռուսաստանը, Սլովակիան, Ուկրաինան, Իռլանդիան, Շվեդիան, Հյուսիսային Իռլանդիան, Դանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չեխիան և Թուրքիան:
Ազգերի լիգան հիմնադրվել է 2014 թվականի գարնանը ՈՒԵՖԱ կոնգրեսում: Նոր մրցաշարի նպատակը հավաքականնների ձերբազատումն է ընկերական խաղերից, որոնք կփոխարինվեն պաշտոնական հանդիպումներով` մոտավորապես հավասար ուժով մրցակիցների միջև: Մրցաշարը մեկնարկում է 2018 թվականի սեպտեմբերին, իսկ հաղթողը հայտնի կդառնա 2019 թվականի հունիսին:
Ազգերի լիգայում հանդես կգա 55 հավաքական, որոնք բաժանված են եվրոպական հավաքականների չորս դիվիզիոնի (A, B, C և D): Դրանցից յուրաքանչյուրում կլինի չորս խումբ, որոնցում վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 24-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում: Դիվիզիոնները կազմվում են` ելնելով ՈՒԵՖԱ ազգային հավաքականների վարկանշային աղյուսակում թիմերի դիրքերից: