Արմինֆո. Սուրբ տեղը դատարկ չի մնում, եթե ինչ-որ մեկը տրամադրված է սպառազինություն ունենալու, նա կձգտի ձեռքբերել այն: Այդ մասին Երևանում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի հետ ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների զենքային գործարքները:
«Յուրաքանչյուր պետությունում կան ինստիտուտներ և ղեկավարներ, նրանք խորապես և լրջորեն գնահատում են ամեն մի գործողություն ու քայլ: Գլխավոր խնդիրն է՝ պահպանել հավասարակշռությունը, իսկ հետագայում կարգավորել հակամարտությունը: Թեև ես ուսադիրներ եմ կրում, համոզված եմ, որ կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով: Իսկ սպառազինությւնների հետ կապված, ինչպես հայտնի ասացվածքում է՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում է»,- ասել է Սիդորովը:
Նշենք, որ Երևանը բազմիցս իր դժգոհությունն է հայտնել ՀԱՊԿ տարբեր անդամների, մասնավորապես՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ Ադրբեջանի զենքային գործքարների առնչությամբ: