Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 19:07
Ալինա Հովհաննիսյան

Կայացավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի #MYAMEXCARD մրցույթի խաղարկությունը

Կայացավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի #MYAMEXCARD մրցույթի խաղարկությունը

Արմինֆո.Ս.թ. հոկտեմբերի 10-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի «Արմենիա» մասնաճյուղում տեղի ունեցավ բանկի կողմից նախապես հայտարարված #MYAMEXCARD  խաղարկությունը:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մրցույթն իրականացվում էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից թողարկված American Express քարտերի քարտատերերի շրջանում և հնարավորություն էր ընձեռում հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ American Express քարտերի միջոցով վճարային գործարքներ կատարած և #myamexcard գլխագրով տվյալ առևտրի կետում American Еxpress տարբերանշանի կամ American Еxpress քարտի նկարը Facebook սոցիալական ցանցում հրապարակած (Public post) հաճախորդներին և այդ ֆեյսբուքյան գրառումները սոցիալական ցանցում տարածած (Share) օգտատերերին շահել 5 հատ iPhone 7 բջջային հեռախոս:

 

Ինչպես նախապես հայտարարվել էր՝ խաղարկությունը իրականացվեց պատահականության սկզբունքով: Շահած  Քարտատերերն են՝ Նաիրա Բարսեղյան /օգտատեր՝ Naira Barseghyan/ քարտի վերջին  թվերն են` 7640, Լուսինե Մնացականյան /օգտատեր՝ Lusine Mnacakanyan/՝ քարտի վերջին  թվերն են՝ 4742, Էմմա Հարությունյան /օգտատեր՝ Emi Harutyunyan/ քարտի վերջին  թվերն են՝ 6311, Անահիտ Գևորգյան / օգտատեր՝ Anahit Gevorgyan/ քարտի վերջին  թվերն են՝ 8472, Արման Առաքելյան / օգտատեր՝ Arman Arakelyan/ քարտերի վերջին  թվերն են` 7441 և 9330:

 

Խաղարկության հաղթողները իրենց մրցանակները կարող են ստանալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակից Արամի 82-84 հասցեով:

 

Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը և American Express վճարային համակարգը 2014 թ. հոկտեմբերի սկզբին վերկնքեցին համագործակցության համաձայնագիրը, որն սկսվել էր 2010 թ. նոյեմբերին, ինչի արդյունքում պահպանվել է Հայաստանում American Express կորպորացիայի բացառիկ գործակալի կարգավիճակը, շարունակելով AmEx քարտերի տրամադրումը և ենթակառուցվածքների ընդլայնման աշխատանքները: Ներկայումս բանկը տրամադրում է AmEx քարտերի 3 տեսակ`American Express Gold, American Express Blue և American Express CashBack: Բանկի կողմից թողարկված քարտերի թվաքանակի մասին տեղեկատվությունը չի բացահայտվել գործընկերների հետ գաղտնի համաձայնության պատճառով:

 

Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր է հանդես գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, որին հաջորդում է SJSC «Sacam International»-ը (Credit Agricole S.A խմբի անդամ)`12,44%, որոնցից բացի կապիտալում ներկա են 10 գյուղացիական փոխօգնության մարզային միություններ:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1670

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի