Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 14:04
Տաթևիկ Շահունյան

Տիգրան Բալայան. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին Բաքուն շարունակում է սադրանքները

Տիգրան Բալայան. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին Բաքուն շարունակում է սադրանքները

Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման նախաշեմին Բաքուն շարունակում է սադրանքները; Այդ մասին Тwitter-ի իր միկրաբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով շփման գծում ադրբեջանական գնդակից հայ զինծառայող Չապլին Մարգարյանի մահվանը:

 

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր մամուլի

քարտուղար Վլադիմիր Հակոբյանի շուրթերով արձագանքել է Ալիևի մեղադրանքներին, որ հայկական կողմին չի հաջողվել խափանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի սադրանքները բարձր մակարդակի հանդիպումներից առաջ ավանդական բնույթ են կրում: «Վերջին հայտարարությունները այդ շարքից էին՝ միակ տարբերությամբ, որ այդ սադրանքն իրականացվել է Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե՝ Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին»,- ասել է Վլադիմիր Հակոբյանը:

 

Նշենք, որ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են Ալիև-Սարգսյան առաջիկա հանդիպման և բանակցությունների վերադառնալու երկու առաջնորդների պատրաստակամության մասին:

Հոդվածներ նույն թեմայից
Տավուշի մարզում հակառակորդի գնդակից Հայաստանի ԶՈՒ զինծառայող է զոհվել
 Չորեքշաբթի, 11 2017 Հոկտեմբերի 11:21

Արմինֆո. Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
7379

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի