Արմինֆո. Այսօր՝ հոկտեմբերի 9-ի առավոտյան, թալանել են «Կոնվերս Բանկի» «Սայաթ Նովա» մասնաճյուղը: Հանցագործը, սպառնալով պայթեցնել իրեն, հափշտակել է, ԶԼՄ-ներում շրջանառվող տվյալների համաձայն, շուրջ 50-60 հազար եվրո և փախուստի դիմել:
Ոստիկանություն կողոպուտի մասին ահազանգ է ստացվել 11:00-ին: Դեպքի վայր ժամանած քննչական խումբը պարզել է, որ 11:00-ին անհայտ անձը, ներխուժելով մասնաճյուղ և սպառնալով աշխատակիցներից մեկին, վերցրել է գումարը և փախուստի դիմել:
«Կոնվերս Բանկի» երևանյան մասնաճյուղի կողոպուտի մասին տեղեկությունը հաստատել են ՀՀ Ոստիկանությունում՝ հայտնելով, որ բանկի ստորաբաժանումում այժմ աշխատում է օպերատիվ քննչական խումբը, պարզվում է հանցագործի անձը և գողացված գումարի չափը: «Սայաթ Նովա» մասնաճյուղում աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է՝ մինչև քննչական գործողությունների ավարտը: