Արմինֆո. Երևանում տեղի է ունեցել «Ինկլյուզիան՝ որպես մշակույթ» կլոր սեղան: Միջոցառումը տեղի է ունեցել «Ոգու առագաստներ» միջազգային հումանիտար առաքելության շրջանակներում, որն այս տարի Հայաստանում անցկացվում է՝ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գործընկերությամբ:
«Նախաձեռնության նպատակն ինկլյուզիայի զարգացումն է՝ որպես փոխգործակցության մշակույթ: Մենք ուզում ենք նոր հայացք ձևավորել ինկլյուզիայի նկատմամբ՝ ցույց տալով հաշմանդամ և ոչ հաշմանդամ մարդկանց հիանալի փոխգործակցությունը: Կլոր սեղանի շրջանակներում մենք կքննարկենք ինկլյուզիվ փոխգործակցության բարդությունները և դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև կհասկանանք, թե ինչով է ինկլյուզիան օգտակար, և ինչպես անել, որպեսզի ինկլյուզիվ փոխգործակցությունը կազմակերպվի գրագետ և լայնորեն կիրառվի կյանքի կենսագործունեության տարբեր ոլորտներում»,- ասել է «Ոգու առագաստներ» նախագծի ղեկավար Օլեգ Կոլպաշչիկովը:
Ըստ որում, նա ավելացրել է, որ կլոր սեղանից հետո տեղի կունենա ֆլեշմոբ, որի ընթացքում նախագծի կույր մասնակիցներն իրենց՝ կապված աչքերով ուղեկիցներին տանում են դեպի նշանակման կետ: Նրա խոսքով, նախագծի մասնակիցները չգիտեն քաղաքը և իրենց բոլոր հմտություններն ու գիտելիքները ցույց կտան գործնականում:
Կոլպաշչիկովը հայտնել է նաև, որ նախատեսվում է արեն երրորդ անգամ Հայաստանում անցկացվող «Ոգու առագաստներ» միջազգային հումանիտար առաքելությունը դարձնել ամենամյա: «Կցանկանայի հատուկ երախտագիտություն հայտնել մեր գլխավոր գործընկեր «Ռոսատոմին», որի շնորհիվ հնարավոր դարձավ այս հանդիպումը: Մեր ճամբարը մեկնարկել է Սևանում հոկտեմբերի 1-ին և կտևի մինչև 10-ը: Մեր ճամբարում մենք զբաղվում ենք առագաստային սպորտով, ֆրիդայվինգով, յոգայով և սպորտային այլ միջոցառումներով: Հոկտեմբերի 10-ին նախատեսում ենք այցելել Հայկական ատոմային կայան, որտեղ էքսկուրսիա կանցկացվի էքսպեդիցիայի անդամների համար: Մեր ճամբարում մենք ոչ միայն մարզվում ենք, այլ նաև՝ ինքնաիրացման ուղիներ փնտրում»,- ասել է Կոլպաշչիկովը:
Նրա խոսքով, նախաձեռնության 7 տարվա ընթացքում նախագծի մասնակիցները եղել են ավելի քան 20 երկրում: «Ամենագլխավորն այն է, որ մեր նախագծերի մասնակիցներն սկսել են աշխատանքի դուրս գալ, ինքնաիրացվել, իրենց պետքական զգալ»,- ասել է նա: Նրա խոսքով, Հայաստանից ճամբարին մասնակցում է ավելի քան 100 մարդ, և տարեցտարի մասնակիցներն ավելանում են:
ՀՀ հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիան նախագահ Սամվել Ռոստոմյանն իր հերթին նշել է, որ «Ոգու առագաստների» հետ համագործակցության սկիզբը դրվել է ավելի քան մեկ տարի առաջ, ակտիվ սպորտին առնչվող բազմաթիվ համատեղ միջոցառումներ են անցկացվում: «Նրանք ներկայացնում են Հայաստանում հաշմանդամ և ոչ հաշմանդամ մարդկանց համագոյակցության գաղափարներ, քանի որ մեր երկում նման նախաձեռնություններ գործնականում չկան: Կարևոր է Հայաստանում անցկացնել նման միջոցառումներ, զարգացնել այդ նախաձռնությունը, տարածել երիտասարդության շրջանում: Մարդիկ, որոնց դուք տեսնում եք այստեղ, իսկական հերոսներ են: Դա ֆանտաստիկայի շարքից է, նրանք այնպիսի բաներ են արել, որոնք դժվարությամբ են անում ոչ հաշմանդամ մարդիկ»,- ասե է Ռոստոմյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Հայկ Մկրտչյանն ընդգծել է նման միջոցառումների անցկացման կարորությունը: Նրա խոսքով, նման կլոր սեղանները նպաստում են սահմանափակ հնարավորություններով մարդկանց հասարակությանն ինտեգրմանը:
Նախագծի գործընկերներներ են հանդիսանում նաև ՀՀ հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիան, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: