Արմինֆո.«Հայ Ֆեստ» միջազգային 15-րդ փառատոնը շարունակում է իր աշխատանքները։ Ս/թ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա «Չի Տուլա Լիմնիոս» թատրոնը «Տեմպուս ֆուգիտ» ներկայացմամբ։
Տուլա Լիմնիոսը հիմնադրվել է 1996թ.-ին՝ խորեոգրաֆ Տուլա Լիմնիոսի և կոմպոզիտոր Ռալֆ Ռ. Օլերցի կողմից։ Շնորհիվ համեստ, բայց բավականին արդյունավետ կառույցի և միջազգային համատեղ արտադրանքի, այս թատերական ընկերությունը, որ 2014 թ.-ից ի վեր ինստիտուցիոնալ աջակցություն է ստացել, անընդհատ ապահովում է իր ամբողջական աշխատանքի բարձր որակը և այժմ հանդիսանում է Գերմանիայի ամենահաջողակ պարային ընկերություններից մեկը: «Տեմպուս ֆուգիտ»-ը հանդես է գալիս Հալլե Տանզբուխե Բեռլինի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Բեռլինի` Եվրոպայի և մշակույթի Սենատի աջակցությամբ: «Հայ Ֆեստ» փառատոնում այս ներկայացման մասկացությունն իրականացվել է Գյոթե Ինստիտուտի բարեսիրտ աջակցության շնորհիվ։
Տուլա Լիմնիոսում յոթ պարողներ անդադար շարժվում են որպես խումբ, որպես հոսող մի ամբողջական տարր։ Ներքին միասնությամբ առաջ շարժվելով՝ նրանք ստեղծում են մի համապարփակ ալիք։ Շուրջպարն, ասես, մեկ հոգու շարժում լինի, սակայն երբեք չեն նկատվում անհատները։ Ոչինչ հավերժ չէ։ Ժամանակի ընթացքը չես կանգնեցնի։ Սակայն ինչպե՞ս ենք մենք իրականում ապրում դրա մեջ։ Արդյո՞ք առօրյա թոհուբոհերը մեզ ամբողջովին սպառել են։ Հատկապես, երբ համեմատում ենք մեր կյանքի անշնչության հետ, այս խումբը նման է մկանի, որ լցված է կենսուանակությամբ ու համախմբվածությամբ։ Զանգվածը և անհատականությունը, ուժը և մղումը հանդիսանում են դրա կարևորագույն հատկությունները: Այս խումբն, ասես, միկրոկոսմ լինի, որ ազատում է մեզ միայնության բանտից և տալիս է մեզ մի նոր ուժ։