Արմինֆո. ԵՄ-ն կցանկանար, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունում գտնվեր քաղաքական կարգավորում, այլ ոչ թե՝ պահպանվեր ստատուս-քվոն: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Եվրամիության Խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ Վալտեր Սթիվենսը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կարծում եմ, երբ Հայաստանի նախագահի հետ գտնվել եք Բրյուսելում, նախագահ Տուսկը հստակ արտահայտել է իր կարծիքը: Մենք շատ կցանկանայինք, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունում գտնվեր քաղաքական կարգավորում, այլ ոչ թե՝ պահպանվեր ստատուս-քվոն: Այս առումով լիովին սատարում ենք համանախագահներին»,- ասել է Սթիվենսը: