Արմինֆո. Եթե ոստիկանական և, առավել ևս, ռազմական ուժ է կիրառվում քաղաքացիական բնակչության նկատմամբ, որը պարզապես չի ցանկանում ապրել այդ պետության հետ միևնույն երկրում և սպառել է խաղաղ ճանապարհով համաձայնության գալու հնարավորությունը, այդ բնակչությունը, այդ ժողովուրդը ձեռք է բերում ինքնորոշման իրավունք, Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևն այսպես է մեկնաբանել Կատալոնիայի անկախության հանրաքվեն:
«80-ական թթ. վերջին-90-ական թթ. սկզբին ռազմական ուժ է կիրառվել Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ: Եվ արդեն այդ ժամանակ այդ հակամարտությունների ընթացքն առնվազն հավասարեցրեց պետական գործիչների և ինքնորոշվողների դիրքերը»,- գրել է Կոսաչևը Facebook-ի իր էջում:
Նա նաև նշել է, որ թե Քիշնևում, ե Բաքվում պետք է հասկանան, որ ռազմական արկածախնդրությունն անշրջելի է դարձրել ժողովուրդբերի ինքնորոշման իրավունքը:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի է ունեցել Իսպանիայից առանձնացման հանրաքվե: Կատալոնիայի ժեներալիտետի պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլի համաձայն՝ Իսպանիայից անկախացմանն աջակցել է քվեարկածների 90%-ը: Իսպանիայի կենտրոնական իշխանությունները դեմ են եղել հանրաքվեին և փորձել են արգելել դրա անցկացումը: Ոստիկանության և քաղաքացիների ընդհարումների հետևանքով տուժել է ավելի քան 800 մարդ: