Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հույս է հայտնել, որ իսրայելական կողմը պատշաճ միջոցներ կձեռնարկի իսրայելական ընկերության կողմից Ադրբեջանին մատակարարվող ինքնաթիռների մատակարարման միջադեպի կապակցությամբ:
«Վերահսկողությունը զենք արտահանող երկրի ուղղակի պարտավորությունն է: Հուսով ենք, որ հետաքննությունը կլինի ամբողջական և կձեռնարկվեն համապատասխան քայլեր», - ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ Maariv թերթը տեղեկություն էր տարածել, որ Ադրբեջանում իսրայելական անօդաչու սարքերի փորձարկումների ժամանակ օպերատոր-ընկերության փորձագետը հրաժարվել էր հարձակվել հայկական դիրքերի վրա, որը պնդել էր ադրբեջանական կողմը, Orbiter 1K-ի անօդաչու սարքի փորձարկման ընթացքում:
Միջադեպը տեղի էր ունեցել մոտ երկու ամիս առաջ, երբԲաքու էր ժամանել իսրայելական Aeronautics Defense Systems-ի պատվիրակությունը, մատակարարման նոր պայմանագիրը քննարկելու նպատակով: Տեղեկացվում է, որ ադրբեջանական զինվորականները պահանջել են, որ նոր տեխնիկայի հնարավորությունները ցուցադրվեն հայկական բանակի դեմ իրական ռազմական գործողությունների ժամանակ, բայց մերժվել են:
Իսրայելի պաշտպանության նախարարությունում այս սկանդալից հետո սկսվեց հետաքննություն, և Ադրբեջանին սպառազինության մատակարարումը կասեցվեց: