Արմինֆո.Տևական հիվանդությունից հետո մահացել է ԱԱԾ նախկին տնօրեն, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը: Հակոբյանը 71 տարեկան էր:
Գորիկ Հակոբյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում աշխատել է 2004 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի փետրվարը: 2016 թվականի փետրվարի 12-ին պաշտոնանկությունից հետո Գորիկ Հակոբյանը Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր պետության ղեկավարի խորհրդական: