Արմինֆո.Արցախի ժողովուրդը պետք է իրացնի ինքնորոշման և անկախության իր իրավունքը, Facebook-ի իր էջում գրել է կոնգրեսական Թուլսի Հաբարդը՝ Հայաստան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի արդյունքների համաձայն:
«Իր անկախության համար պայքարող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կայունությունն ու խիզախությունը ցույց են տալիս ազատության, ժողովրդավարության արժեքներին վերջինիս հավատարմությունը: Մենք պետք է աջակցենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական լուծմանը, ինչը թույլ կտա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իրացնել ազատության և անկախության իր իրավունքը»,- ընդգծել է Թուլսի Հաբարդը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ նա ընդգծել է դրա միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը: «Արդար չէ, որ ԱՄՆ-ը մինչև հիմա չի ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Կոչ եմ անում գործընկերներիս ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի 220 բանաձևը»,- ասելէ կոնգրեսականը:
Նշենք, որ օրերս աշխատանքային այցով Հայաստան և Արցախ է այցելել ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը: Այցի ընթացքում ամերիկացի կոնգրեսականները հանդիպել են հայկական հանրապետությունների բարձրագույն ղեկավարության հետ: