Արմինֆո.Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սեյրան Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն՚ մեդալով։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը: «Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին՚, - ասվում է հաղորդագրությունում: