Արմինֆո. Արդշինբանկը դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար անցկացնում է ակցիա, որը գործելու է մինչև տարեվերջ: Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, ակցիայի շրջանակում Բանկում սպասարկվող Ria, IntelExpress, Sigue, MoneyGram, UniStream, ConversTrasnsfer, Бэст և Moneytun համակարգերից ցանկացածի միջոցով փոխանցում ուղարկող կամ ստացող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդ Բանկի կողմից կստանա 10,000 ՀՀ դրամ:
«Արդշինբանկը զբաղեցնում է առաջատար դիրքեր դրամական փոխանցումների սպասարկման ոլորտում: Այսօր մենք ծառայություններ ենք մատուցում ՀՀ ողջ տարածքում և փորձում ենք ոչ միայն ապահովել սպասարկման բարձր որակ և առավելագույն հարմարավետություն, այլ պարբերաբար անակնկալներ ենք մատուցում մեր հաճախորդներին: Համոզված եմ, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ իրականացվող մեր ակիցիան այս տարի նույնպես դրական լիցքեր կպարգևի մեր հաճախորդներին և էլ ավելի հաճելի կդարձնի մեր ծառայություններից օգտվելու գործընթացը»,- նշել է Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Նշենք, որ այս պահի դրությամբ, Արդշինբնակի բոլոր 64 մասնաճյուղերում և գլխավոր գրասենյակում սպասարկվում են փոխանցումների 8 համակարգ՝ Ria, IntelExpress, Sigue, MoneyGram, UniStream, ConversTrasnsfer, Бэст և Moneytun: «Զվարթնոցե օդանավակայանի տարածքում գործող մասնաճյուղը աշխատում է շուրջօրյա, «Կասկադե մասնաճյուղ նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 11:15-19:45, իսկ «Վանաձորե, «Էրեբունիե, «Արաբկիրե, «Գյումրիե և «Էջմիածինե մասնաճյուղերը շաբաթ օրերն աշխատում են ժամը 10:00-ից մինչև 14:00-ը:
«Հաճախորդները հնարավորություն ունեն դրամական փոխանցման համակարգերի միջոցով փոխանցված գումարները ստանալ առանց Բանկ այցելելու MasterCard Debit վճարային քարտի միջոցով: Այս քարտի քարտապանները կարող են ցանկացած փոխանցում ստանալ անմիջապես իրենց քարտին, իսկ փոխանցված գումարը ստանալու համար պարզապես անհրաժեշտ է զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսային կենտրոն` (012)222222 հեռախոսահամարով: Ավելին, հաճախորդները ստանում են նաև դրամական բոնուսներ փոխանցված գումարների համար, իսկ արժույթի փոխարկման անհրաժեշտության դեպքում կիրառվում են արտոնյալ փոխարժեքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դրամական փոխանցումների ակցիայի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ, զանգահարելով (012)222222 հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվերե ծառայությունից:
Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին: