Արմինֆո. Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը 2-0 հաշվով հաղթեց Դին Լիժենին և հռչակվեց աշխարհի գավաթակիր:
Արոնյանը միակ շախմատիստն է, ով հաղթել է Գավաթի խաղարկությունում երկու անգամ: Արոնյանը իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտին Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: