Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017 12:29
Կարինա Մելիքյան

Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում

Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում

Արմինֆո.Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Երևանում կազմակերպել է Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլը։ Միջոցառման արծաթե գործընկերն է «Ամերիաբանկե ՓԲԸ-ն։

 

Միջոցառման ընթացքում 70 հայտադիմումից ընտրված 11 ստարտափ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացրել  է  իր արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Ժյուրիի անդամները ներկայացված պրոդուկտները գնահատել են  մի քանի չափանիշով՝ թիմը, առկա վիճակը, կիրառելիությունը ավելի մեծ շուկայում, ստեղծած արժեքը և այլն։ Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացրել արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման հենքով պրոդուկտները, որոնք լուծումներ են առաջարկում առողջապահության, կրթության և ֆինանսների կառավարման գործում:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, ժյուրիի որոշման արդյունքում Շվեյցարիայում կայանալիք «Seedstarsե միջազգային մրցույթին Հայաստանը կներկայանա Chessify թիմով, որի ստեղծած արտադրանքն հնարավորություն է տալիս հեռախոսով գրքից նկարել խնդիրը, թվայնացնել ու աշխատել դրա վրա. տեղաշարժել խաղաքարերը, վիզուալ ավելի հեշտ պատկերացնել հետագա քայլերը: Ներկայումս այն ունի արդեն 100,000-ից ավել ներբեռնում։ Միջազգային մրցույթում ստարտափը հնարավորություն կունենա իր պրոդուկտը ներկայացնելու հնարավոր ներդրողների, գործընկերների դատին և պայքարելու 1 000 000 ԱՄՆ դոլարի չափով մրցանակի համար։

 

Հայաստանյան փուլի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Inapptics և Breedge ընկերությունները։

 

Մրցույթի տեղական փուլի կազմակերպմանն  աջակցեցին միջոցառման գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, արծաթե գործընկեր Ամերիաբանկը, Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը և Մայքրոսոֆթ Էր-Էյ ընկերությունը։

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1616

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի