Արմինֆո.Երևանի կողմից «հիմնարար սկզբունքների՚ կանոններին ենթարկվելը ոչ թե քմահաճույք է, այլ` ստեղծված իրողությունների ճանաչում, որոնք բարդ են ու հակասական, և դրանք անհնար է չեղարկել ամբոխի կամքով կամ այլ «աշխարհաքաղաքական կոնստրուկտորների՚ երևակայության բերումով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Սեպտեմբերի 18-ին Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին, հայտարարել էր, թե «խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու, և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը՚: Հաջորդ օրն իսկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը տարակուսանք էր հայտնել «հողերի հանձնման՚ մասին լուրերի և ենթադրությունների առնչությամբ` հակիրճ տեղեկանք տրամադրիելով բանակցային գործընթացի և թարմացված մադրիդյան սկզբունքների բովանդակության մասին:
«Հիմնարար սկզբունքները՚ չեղարկելու Երևանի փորձերի բացակայության պատճառների մասին հարցը, ինչը բազմաթիվ հայ լրագրողներ, բլոգերներ, քաղաքացիական ակտիվիստներ, հատկապես, 2016 թվականի ապրիլից հետո, ընկալում են որպես հիմնավորված որոշում, առկա է: Սակայն, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Եվ, ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Դոնբասի, Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող իրենց հակամարտությունն օգտագործել որպես Ռուսաստանի և Արևմուտքի «միջնորդական առճակատում՚, - նշել է նա:
Այդ լույսի ներքո` առկա բանակցային գործընթացը «չեղարկելու՚ ձգտումը, Մարկեդոնովի կարծիքով, մարտահրավեր է ոչ միայն Մոսկվայաին, այլև` Վաշինգտոնին և Փարիզին: Նրա գնահատմամբ, փաստ չի, որ նման որոշումը դուր գա Վրաստանին և Իրանին: Իսկ Թուրքիան այդ դեպքում միայն կխստացնի Հայաստանի նկատմամբ իր առանց այդ էլ կոշտ դիրքորոշումը:
Հայկական կողմերի համար ղարաբաղյան հակամարտության հաջող լուծումը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու և Ռուսաստանից դեպի Արևմուտք կողմնորոշվելու հետ կապելու
գաղափարը վերլուծաբանը համարում է վտանգավոր պատրանք: Նրա գնահատմամբ, չնայած Բաքվին և Անկարային պարբերաբար քննադատելուն, ԵՄ-ն և ԱՄՆ-ն Ադրբեջանը տեսնում են որպես կարևոր էներգետիկ գործընկեր, իսկ Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի գծով գործընկեր: Եվ Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս մղելու ծրագրեր չկան: Իսկ Ադրբեջանը դիտարկվում է որպես այլընտրանք Ռուսաստանի «էներգետիկ իմպրիալիզմի՚ նկատմամբ: «Այդ լույսի ներքո` Հայաստանի հնարավոր աշխարհաքաղաքական վերակողմնորոշման գործընթացում հարցի գինը միանգամայն կարող է լինել Ղարաբաղի գծով զիջումների «պարտադրումը՚ Երևանին: Եվ, բնավ` ոչ ներկա նալբանդյանական կիսամիջոցների ձևաչափով՚, -եզրափակել է Մարկեդոնովը: