Արմինֆո.Արցախի շուրջ բոլոր տարածքները կարևոր նշանակություն ունեն նրա անվտանգության ապահովման առումով. սահմանների և կարգավիճակի առումով անցյալին վերադարձ չկա: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն այդպես է արձագանքել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան կարգավորման շրջանակում վերադարձվելու են այն տարածքները, որոնցից հրաժարվելը սպառնալիքի տակ չի դնի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:
«Հակամարտությունը պետք է կարգավորվի այնպես, որ հետագայում չհանգեցնի մեծ կորուստների և նոր արյունահեղության: Այժմ Ադրբեջանի համար առավել քան շահավետ է վերադարձը 1988 թվականի ելման դիրքերին, հենց դրան է ձգտում Բաքուն, իսկ ի՞նչ կլինի հետագայում իրավիճակի նման զարգացման դեպքում, ի՞նչ երաշխիք, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ չի նախաձեոռնի: Կամ, ասենք, հենց նույն Քարվաճառը, որտեղից սկիզբ են առնում նախկին ԼՂԻՄ ջրային պաշարների 85 տոկոսը` Արփան և Որոտանը, որոնք թափվում են Սևանա լիճը: Ի՞նչ կպատահի այդ ջրային պաշարներին` Քարվաճառն Ադրբեջանին հանձնելու դեպքում, որտե՞ղ է երաշխիքը, որ Բաքուն չի զբաղվի «ջրային ահաբեկչությամբ՚՚, - հարց է տվել Բաբայանը: Ավելին, նա ընդգծել է, որ կարգավորումն ու փոխզիջումը պետք է լինեն կշռադատված և համաչափ: «Չի կարելի տարածքներ հանձնել խոստումների դիմաց: Խոստումների դիմաց կարելի է տալ միայն խոստումներ՚, - նշել է Բաբայանը, ընդգծելով, որ եթե խոսելու լինենք տարածքների մասին, ապա անհրաժեշտ է հիշել, որ Ադրբեջանի վերահսկողության տակ են բազմաթիվ հայկական գյուղեր (Գետաշեն, Մարտունաշեն, Արծվաշեն, Շահումյան), որոնք պետք է վերադարձվեն: «Միակողմանի զիջումներ չեն լինելու՚, - ամփոփել է Բաբայանը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին «Հայաստան-Սփյուռք» համաժողովում բացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմի ռազմավարության մանրամասները: Մասնավորապես, խոսելով հայկական կողմի տարածքային զիջումների մասին, նա ընդգծել է, որ վերադարձվելու են այն տարածքները, որոնց փոխանցումը Արցախի անվտանգության համար սպառնալիք չի կարող ներկայացնել, և չի վտանգվի հակամարտության վերջնական կարգավորումը: «Եթե ես այլ մանրամասներ հայտնեմ, ապա բանակցությունները կարող են դադարել», - ասել է նախարարը:
Արմինֆո.Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր «Հայաստան-Սփյուռք» համաժողովում բացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմի ռազմավարության մանրամասները:
Արմինֆո. Եթե ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ սկսվի, և անհնար կլինի այն միանգամից դադարեցնել, Հայաստանը կճանաչի Արցախը: Այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: