Արմինֆո.Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր «Հայաստան-Սփյուռք» համաժողովում բացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմի ռազմավարության մանրամասները:
Մասնավորապես, խոսելով հայկական կողմի տարածքային զիջումների մասին, նա ընդգծել է, որ վերադարձվելու են այն տարածքները, որոնց փոխանցումը Արցախի անվտանգության համար սպառնալիք չի կարող ներկայացնել, և չի վտնգվի հակամարտության վերջնական կարգավորումը: «Եթե ես այլ մանրամասներ հայտնեմ, ապա բանակցությունները կարող են դադարել», - ասել է նախարարը: