Արմինֆո. Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) Վատիկանի գաղտնի արխիվից եզակի փաստաթղթեր կնվիրի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Այդ մասին ասվում է «Ծագումով հայեր՚ ծրագրի տարածած հաղորդագրությունում:
Հաղորդագրության համաձայն, փաստաթղթերը պատմում են Հայոց ցեղասպանության մասին: Նաև նշվում է, որ փաստաթղթերը ձեռք են բերվել Վատիկանում Հայաստանի դեսպան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի և Վատիկանի գաղտնի արխիվի աշխատակցուհի Վալենտինա Կարախանյանի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ վերջերս Դոն Պիպոյի նկատմամբ մահափորձ էր կատարվել Հայաստանում, որն իրավապահները կանխել էին: ԶԼՄ-ների վակածի համաձայն, մահափորձի հետևում կանգնած էր մեկ այլ քրեական հեղինակություն` Արտյոմ Կանևսկին: Իսկ օրերս Էջմիածնում հարձակում է եղել Կանևսկու կողմնակիցների վրա, որոնցից մեկն սպանվել է: