Արմինֆո.Կոռուպցիայի հերթական դեպքն է բացահայտվել Հայաստանի զինված ուժերում:
Ըստ գործի նյութերի, ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի հրամանատար Վահան Ավագյանն իր ենթակա Կարեն Սարգսյանին թույլատրել է ս.թ. հունվարի 25-ից ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում չներկայանալ զինվորական ծառայության, ինչի դիմաց ստացել է 150 հազար դրամ: Իր մեկ այլ ենթակա Նվեր Նավասարդյանի նկատմամբ նույնպես Ավագյանը պարբերաբար ավելորդ ներողամտություն է ցուցաբերել, ինչի դիմաց ստացել է 80 հազար դրամ:
Նշված փաստերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Ավագյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: