Արմինֆո.Այսօրվա դրությամբ ոչ մի լուրջ խոչընդոտ չկա Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման համար: Սեպտեմբերի 13-ին այդ մասին հայտարարել է «Կովկաս՚ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Փաստաթուղթը պատրաստ է ստորագրման, այլապես չէր նախաստորագրվի: ԵՄ համաձայնություն է տվել, հայկական կողմից նույնպես խոչընդոտներ չեն դիտվում: Մեծ է նոյեմբերին Բրյուսելում համաձայնագրի ստորագրման հավանականությունը՚, - ասել է փորձագետը:
Քաղաքագետը նշել է, որ ներքաղաքական տեսանկյունից փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի: «Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական նշանակությանը, ապա այդ փաստաթուղթը կարգավորելու է Հայաստան-ԵՄ հարաբերությունները, նախորդ համաձայնագիրը շատ է հնացել: Սակայն պետք չէ գերագնահատել այդ փաստաթղթի նշանակությունը, քանի որ դրա ստորագրումից հետո աշխարհը չի շրջվելու: Երեք երկրներ` Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան, արդեն ստորագրել են համաձայնագիրը, և, ինչպես հայտնի է, նրանք կտրուկ Շվեյցարիայի չեն վերածվել: Դա կլինի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված ինչ-որ քայլ՚, - ասել է փորձագետը:
Իսկանդարյանը նաև համոզված է, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամությունը խոչընդոտներ չի ստեղծի այդ փաստաթղթի ստորագրման համար: Քաղաքագետը հիշեցրել է, որ նոր համաձայնագիրը մշակվել է հնի (ասոցացման համաձայնագիր – խմբ.) հիման վրա, և դրանում հաշվի են առնված այն հակասությունները, որոնք կային 2013 թվականին` այն բանից հետո, երբ Երևանում ԵԱՏՄ անդամակցության որոշում կայացրեցին:
Պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուսր գալու հավանականությանն առնչվող հարցին` քաղաքագետը նշել է, թե բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից: «Հասկանալի է նաև «մեդիա-պղպջակի՚ իմաստը: Մի շարք հանգամանքների արդյունքում խորհրդարանում հայտնված փոքրամասնական կուսակցությունները,, որոնք ունեն փոքր ընտրական ռեսուրս, պետք է ընտրողների հասանելիություն ունենան: Եվ դա հասանելիության այդպիսի գրոծիքներից մեկն է` հասարակության շրջանում բուռն արձագանք հարուցող հարցերի բարձրացում, և դրանով իսկ գրավում են ընտրողի ուշադրությունը՚, - եզրափակել է Իսկանդարյանը:
Արմինֆո. Եվրամիությունը պատրաստ է նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրել Հայաստանի հետ ընդլայնված և համապարփակ համագործակցության շուրջ համաձայնագիրը, և այսօր չկան հանգամանքներ, որոնք կարող են դրան խոչընդոտել: Սեպտեմբերի 12-ին Երևանում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հաայստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը:
Արմինֆո. Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո, ինչի համար կան բոլոր նախադրյալները, Հայաստանը կդառնա միակ պետությունը, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, ԵՄ հետ համագործակցության շուրջ համաձայնագիր կստորագրի: Սեպտեմբերի 12-ին Երևանում այդ մասին լրագրողներին հայտարարել է հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե 2013 թվականին հենց Եվրամիությունն է հայտարարել փոխգործակցությունը շարունակելու անհնարինության մասին` այն բանից հետո, երբ Երևանը հայտարարեց ԵԱՏՄ անդամակցելու մտադրության մասին:
Արմինֆո.ԵՄ-ն չի տեսնում հայկական կողմից ահազանգ, որը կվայեր Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման գծով ավելի վաղ Երևանի ստանձնած պարտավորություններից հրաժարվելու հնարավորության մասին: Սեպտեմբերի 11-ին Երևանում լրագրողներին այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` մեկնաբանելով Մոսկվայի ճնշման ներքո համաձայնագրի ստորագրումից Երևանի հրաժարվելու հնարավորությունը:
Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին վերաբերող հարցեր:
Արմինֆո. Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանի հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրմանը: Սեպտեմբերի 6-ին Երևանում այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` <<Էրասմուս +>> ծրագրի շնորհանդեսի հարթակներում:
Արմինֆո.Աշնանը Հյաստանը կստորագրի Եվրամիության հետընդլայնված և համապարփակ գործընկերության շուրջ համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով ճամբարականների հարցերին:
Արմինֆո.Հայաստանը և Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ տարվա նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում կստորագրեն ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էԿովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Արմինֆո.Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հարցում խոչընդոտներ չի տեսնում:
Արմինֆո. Հայաստան-ԵՄ նոր պայմանագիրը ոչ մի դեպքում Երևանի ռուսամետ քաղաքականությանը չի հակասի, համոզված է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն դժվարացել է նշել Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ժամկետը:
Արմինֆո. Համոզված եմ, որ Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Հունիսի 1-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
Արմինֆո. Չնայած ԵԱՏՄ անդամությանը` Հայաստանի համար դեպի Եվրոպա ուղին առաջվա նման անայլընտրանք է և անշրջելի, հայտարարել է «Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` ելույթ ունենալով Երևանում ընթացող «Հայաստան-ԵՄ հարաբերությունները և դրանց հեռանկարները» խորհրդաժողովում: